Դեղաբույսեր
Մանդիկ մսագույն - Горец мясокрасный - Polygonum carneum C. Koch.
 
                            Հայկական տարանունները – հովվի գավազան, օձագալար, օձտակ
Դեղաբույսի նկարագրությունը: Մատիտեղազգիների կամ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող, 30–100 սմ բարձրության խոտաբույս է, բնորոշ օձաձև գալարներով, ուժեղ տտիպ համի կոճղարմատով: Ցողունը մեկն է կամ բազմաթիվ, ուղղաձիգ, արմատամերձ տերևները երկարավուն են կամ նշտարաձև: Ցողունային տերևները հերթադիր են, փոքր, ծաղիկները դալուկ վարդագույն են, բնորոշ դուրեկան հոտով: Պտուղը ձվաձև, գորշավուն կամ կանաչ դարչնագույն սերմիկ է: Ծաղկում է մայիս–հունիս, իսկ պտուղները հասունանում են հունիս–հուլիս ամիսներին:
Բույսն աճում է մեր հանրապետության ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում, ճահճուտներում, խոտհարքներում, ջրամբարների շուրջը, առուների ափերին, նոսր անտառներում, բացատներում, տորֆային հողերում և այլուր` հաճախ տալով նոսր բուսուտներ: Ունի բազմաթիվ տեսակներ, որոնց մեծ մասը բուժական նշանակություն ունեն: Գիտական բժշկության մեջ գլխավորապես օգտագործվում են օձակերպ և մսագույն մանդիկները: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով:
Ցեղի «Պոլիգոնում» անունը հունարեն «պոլիս» և «գոնի» բառերից է, որը նշանակում է բազմածունկ: Այս ընտանիքի մեջ մտնող շատ տեսակներ իրականում ունեն բազմածունկ ցողուններ:
Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է մինչև 25% դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, կատեխին, օքսիմեթիլանտրախինոն, մինչև 26,5% օսլա, կարոտին, ներկող նյութեր, օքսալատներ, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, քրոմ, մանգան, երկաթ, ալյումին: Ծաղիկներում հայտնաբերված է C վիտամին` մինչև 747, տերևներում` 722, կոճղարմատում`132 մգ%: Վերգետնյա մասում հայտնաբերված են ֆլավոնային գլիկոզիդներ, հիպերոզիդ, կոֆեինաթթու, քլորոգենաթթու, պրոտոկատեխաթթու:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով գլխավորապես օգտագործվում է կոճղարմատը, իսկ ժողովրդական բժշկության մեջ` նաև բույսի վերգետնյա մասը: Կոճղարմատը մթերում են սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, երբ թառամում է բույսի վերգետնյա մասը, կամ` վաղ գարնանը: Կոճղարմատը` բահով կամ քլունգով հանելուց հետո, մաքրում են հողից, լվանում ջրով, ամբողջական կամ կտրտված վիճակում չորացնում արևի տակ: Չոր հումքը, որը պիտանի է օգտագործման 6 տարի, հոտ չունի, բնորոշ է ուժեղ տտպող համով, արտաքինից մուգ գորշավուն է, իսկ կտրվածքում` գորշ վարդագույն: Ըստ որում` բույսի վերաճի ապահովման համար թույլատրվում է նույն տեղից մթերել 8-10 տարին մեկ անգամ, իսկ կոճղարմատները հանելիս` անհրաժեշտ է մանրերը թողնել հողում:
Դեղաբույսն ունի կիրառման հին պատություն: Նրա մասին նշել են դեռևս Հիպոկրատը, Դիոսկորիդը և Գալենը: Ավիցեննան, տերևների եփուկը խառնելով այլ դեղամիջոցների հետ, օգտագործել է գլխացավերի ժամանակ` ներքին ընդունման և գլխի փաթաթումների ձևով: Կոճղարմատը լայնորեն օգտագործել է անքնության, աչքերի որոշ հիվանդությունների, թոքային պալարախտի, ականջի և լեզվի սուր բորբոքումների, անգինայի, քթային արյունահոսության, արյունաախխման, արյունային փսխման ժամանակ և այլ դեպքերում: Մ. Հերացին բույսի կոճղարմատը («հովվի բիր» կամ «բրսի անդարու» անվանումների տակ) լայնորեն օգտագործել է բազմատեսակ արյունահոսությունների և լուծերի, արգանդի, ականջի և այլ օրգանների թարախային բորբոքումների ժամանակ: Կոճղարմատով բուժել է բորբոքային ուռուցքները: Ուժեղ լուծի ժամանակ` աղիների խոցակալումը կանխելու նպատակով, բժշկապետը բույսի կոճղարմատը խառնել է եզան լեզվի և այլ դեղաբույսերի հյութերի հետ և օգտագործել հոգնայի ձևով: Քսուքի ձևով կոճղարմատն օգտագործել է ֆլեգմոնայի դեպքում, իսկ բարձր ջերմերի ժամանակ` առաջ եկած գլխացավը բուժելու նպատակով, գլխի վրա կոմպրեսներ է դրել:
Ամիդովլաթը նշել է, որ. «եթե ջուրը խմեն` կտրե կրծոց արյուն, լուծը կտրե, թե գինով խմեն` օգտե գազանահարին, դեղորայքով թունավորվածին, օգտե ջերմին, եթե դողից առաջ` դող չլինի, օգտե ստամոքսի ցավերուն»:
Որպես ուժեղ մածող միջոց, բժշկապետը բույսի կոճղարմատն օգտագործել է բոլոր տեսակի արյունահոսությունների, լուծերի, արգանդի և միջին ականջի, ինչպես և այլ օրգանների թարախային արտադրության ժամանակ:
Մ. Ա. Նոսալի նմուշով, ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի կոճղարմատը հանրահայտ է որպես մածող միջոց և օգտագործում է վերքերի, արյունահոսությունների, ֆուրունկուլյոզի, լուծերի և ցիստիտների ժամանակ: Նա դիզենտերիան բուժելու համար մանդիկի և խոլորձի կոճղարմատների փոշին խառնում է իրար և օգտագործում հոգնայի ձևով: Արմատի եփուկը նշանակում է լեղուղիների և միզուղիների քարային ախտահարման, քրոնիկական կոլիտների, ստամոքսաաղիքային արյունահոսությունների, մաշկային հին վերքերի և խոցերի դեպքում: Կանանց սպիտակաթորանքի ժամանակ Մ.Ա. Նոսալը կոճղարմատի եփուկն օգտագործում է ներլվացումների ձևով:
Չինաստանում կոճղարմատը մտնում է բորի դեմ կիրառվող խառնուրդների կազմի մեջ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կոճղարմատը` ներքին ընդունման ձևով, նշանակում է ցիստիտների, լեղուղիների բորբոքումների, ներքին արյունահոսությունների և արյունային լուծի ժամանակ, իսկ արտաքին. թրջոցների ձևով դնում են արյունահոսող վերքերի վրա, ողողումների ձևով` օգտագործում բերանի լորձաթաղանթի, լնդերի, լեզվի և կոկորդի բորբոքումների ժամանակ: Ըստ Ա.Պ. Պոպովի, մանդիկն ունի նաև միզամուղ և ստամոքսաաղիքային տրակտի խախտված ֆունկցիաները կարգավորող հատկություն:
Մանդիկի մասին դեռևս 1905 թ. միտք է հայտնել պրոֆ. Լ.Ֆ. Իլյինը. որպես ուժեղ մածող և հեմոստատիկ: Նա բույսի կոճղարմատն առաջարկել է արտասահմանից ներմուծվող հանրահայտ ռատանիայի փոխարեն: Իսկ դեղաբույսի կոճղարմատի վերաբերյալ փորձնական և կլինիկական ուշագրավ տվյալներ են բերում Ս.Հ. Միրզոյանը և նրա աշխատակիցները: Այսպես, դեղաբույսի տտպող և բուժիչ ազդեցությունները (թուրմի, եփուկի, ոգեթուրմի և միզվածքի ձևով) որոշվել են առողջ և ստոմատիտով հիվանդ անձանց բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա: Ստացված տվյալները համեմատվել են արտասահամնից ներմուծվող ռատանայի ազդեցության հետ: Պարզվել է, որ բույսի ջրիկ մզվածքը` 002-1% նոսրացումներով, բերանի խոռոչում առաջ է բերում փոթոթման, պրկման և չորացման զգացում: Դեղաբույսը լորձաթաղանթները չի գրգռում, որն ապացուցել է ողողման հեղուկների մեջ էպիթելային բջիջների և լեյկոցիտների նվազ քանակով: Ավելի ուժեղ ներգործել է ջրիկ մզվածքը: Համեմատելով ռատանիայի հետ, պարզվել է, որ մանդիկը 20 անգամ գերազանցում է հանրահայտ այս տտպող դեղամիջոցին:
Հեղինակները մանդիկի ջրիկ մզվածքը` ողողման ձևով, օգտագործելով ստոմատիտով և գինգվիտով հիվանդների մոտ, ստացել են հիանալի արդյունք: Այսպես, բուժման հետևանքով նվազել է բորբոքման պրոցեսը, ներծծվել ինֆլիտրացիան, դադարել արյունահոսությունը: Խիստ պակասել է լեյկոցիտների էմիգրացիան և ծածկող էպիթելային բջիջների շերտազատումը: Համեմատած ռատանիայի հետ, մանդիկի ագլյուտինացիոն ռեակցիան էրիթրոցիտների նկատմամբ ավելի ուժեղ է: Այսպես, թե մանդիկի 0,2%-անոց մզվածքը էրիթրոցիտներն ագլյուտինացիայի է ենթարկում 5 րոպեում, ապա ռատանիայի նույն տոկոսանոց լուծույթը` միայն 90 րոպեում: Մզվածքի պերֆուզիան գոտիների մոտ առաջ է բերել ուժեղ անոթասեղմիչ ռեակցիա: Հեղինակները բարձր գնահատական են տվել դեղաբույսի տտպող, հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններին:
Ջրիկ մզվածքը կիրառման մեջ է մտել գիտական բժշկության մեջ 1944 թ., իսկ դեղաբույսն օֆիցիալ է համարվում ոչ միայն մեզ մոտ, այլև Բելգիայում և Բրազիլիայում: Դեղաբույսի պատրաստուկները թույլ տոքսիկ են և ընդհանրապես, կողմնակի անցանկալի երևույթներ չեն առաջացնում: Գիտական բժշկության մեջ կոճղարմատը լայնորեն կիրառվում է ռատանիայի փոխարեն` սուր և քրոնիկական ցավերի, էնտերոկոլիտների, գինգվիտների, գլոսիտների, ստոմատիտների և բերանի խոռոչի այլ տեսակի հիվանդությունների ժամանակ:
Ըստ Ա.Դ. Տուրովայի, ոչ դիզենտերիային բնույթի լուծերի ժամանակ դեղաբույսի ջրիկ մզվածքը կիրառման 3-րդ օրվանից դադարեցնում է լուծը, վերցնում փորի շրջանի ցավերը, բքնածությունը:
Մեր կողմից մանդիկի եփուկը օգտագործվել է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությամբ տառապող 18 անձանց մոտ: Նախքան բուժումը բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է խոցային հիվանդությանը բնորոշ ստամոքսի սեկրետոր և մոտոր ֆունկցիաների արտահայտված գրգռված վիճակ: Այսպես, սեկրեցիայի գրգռված տիպ ունեցել են 12, իներտ` 3, ասթենիկ` 1, նորմալ` 2 հիվանդ: Հյութի ժամային լարվածությունը եղել է 214± 20 մլ, աղաթթվի դեբիտ-ժամը` 246±27մգ, պեպսինային ակտիվությունը` 6840±260 մգ%: Նորմայից բարձր են եղել նաև հիվանդների ստամոքսի ֆունկցիոնալ այլ ցուցանիշները, ինչպես, օրինակ, գաստրոմուկոպրոտեիդները, ներստամոքսային ֆազային և ստաբիլ ճնշումները, ներխոռոչային ջերմությունը և այլն: Էլեկտրագաստրոգրաֆիկ եղանակով հիվանդներից 14-ի մոտ արձանագրվել է հիպերկինետիկ կամ հիպերկինեզ-դիսկինետիկ շարժիչ տիպ: Դեղաբույսի կոճղարմատի եփուկը` 1/10 հարաբերությամբ, հիվանդներն ընդունել են1-ական ճաշի գդալ, ուտելուց 20-30 րոպե առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ: Բուժման ընթացքում հիվանդները ոչ մի քիմիաթերապևտիկ միջոց չեն ստացել և գտնվել են միայն որոշակի դիետիկ պայմաններում: Նշենք, որ բուժման 2-րդ շաբաթվանից մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների վերփորի շրջանի ցավերը, պակասել են թթվահամ այրոցներն ու բղկոցները, իսկ բուժման կուրսն ավարտելուց հետո հիվադներից 15-ի վիճակը լավացել է, մինչդեռ խոցային նիշան փոքրացել կամ լրիվ փակվել է ընդամենը 8 հիվանդի մոտ:
Ստամոքսի սեկրետոր տիպերը փոփոխվել են հետևյալ կերպ. gրգռված տիպ արձանագրվել է միայն 4, իսկ նորմալ տիպ` 13 հիվանդի մոտ, վիճակագրականորեն հավաստի սահմաններում, նորմալացել են ստամոքսահյութի ժամային լարվածությունը (162±32 մլ), աղաթթվի դեբիտ-ժամը (202±18 մգ), պեպսինային ակտիվությունը (4300±320 մգ%), ինչպես նաև հյութի մյուս բաղադրատարրերը, ստամոքսի այլ ֆունկցիաները, հատկապես շարժիչ ֆունկցիան: Այսպես, 18 հիվանդներից 12-ի մոտ գրանցվել է նորմոկինետիկ տիպ: Գրանցված դրական արդյունքի տևողությունը` մեծ մասամբ, կախված է եղել հետագա անհրաժեշտ ռեժիմի պահպանումից:
Նույն եփուկը մեր կողմից օգտագործվել է նաև հեպատոբիլյար պաթոլոգիայով տառապող 34 հիվանդների մոտ, ինչպես դուոդենաժի, այնպես էլ բուժման նպատակով: Համեմատելով գործնականում լայն կիրառվող մագնեզիում սուլֆատի հետ, պարզվեց, որ մանդիկի 1/10 հարաբերությամբ 50 մլ եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է ներգործում լեղարտադրության վրա, քան ծծմբաթթվական մագնեզիումը: Վերջինիս կիրառման դեպքում «լեղապարկի ռեֆլեքս» չի ստացվել 34-ից 10 հիվանդի մոտ, մինչդեռ մանդիկի կիրառման դեպքում արդյուքը չի ստացվել միայն 3 հիվանդի մոտ, որոնցից 2-ն ունեցել են լեղածորանի քարային խցանում: Մանդիկի կոճղարմատի եփուկից ստացված լեղամուղ արդյունքը բնորոշ է եղել նաև լեղապարկից արտահոսող լեղու առավել քանակով, լեղու թանձրությամբ, նրա բարձր տեսակարար կշռով և չոր մնացորդով: Մեր կարծիքով, դեղաբույսի լեղամուղ արդյունքը պայմանավորված է ոչ միայն 12- մատյա աղիքի լորձաթաղանթից դեպի լեղապարկ գնացող ռեֆլեքսներով և Օդդիի սֆինկտորի թուլացմամբ, այլև բարակ աղիների վերին հատվածում խոլեցիստոկինինի առաջացումով, որը ներզատվելով արյան մեջ, ոչ միայն կծկում է լեղապարկը, այլև հեշտացնում է լեղու արտահոսը: Նույն եփուկը (1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ) օգտագործել ենք բուժման նպատակով լեղապարկի հիպոկինետիկ դիսկինեզիաների ժամանակ` տյուբաժիների ձևով: Դեղամիջոցին ընդունելուց 0,5-1 ժամ հետո արտահայտված չափերով թուլացել են աջ թուլակողի շրջանի ցավերը, նշվել է լեղապարկի հատվածի ճնշման և ծանրության զգացումների վերացում: Այս բոլորը վկայել են լեղապարկի տոնուսի բարձրացման և լեղականգի վերացման մասին: Դեղաբույսն օգտագործվում է նաև անասնաբուժական պրակտիկայում` լուծի և արյունահոսությունների ժամանակ:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ մանրացրած կոճղարմատը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1 օրում: Երեխաների համար ահս քանակը նախատեսվում է 2 օրվա համար:
Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ, կամ` 15 գ հումքը 30 րոպե եփում են 500 մլ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ` 20 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ:
Ջրիկ մզվածք պարտաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են այնքան, մինչև նրա կիսվելը, ապա ընդունում 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստում են 70° սպիրտի վրա, 1/1 հարաբերությամբ: Ստացված դեղամիջոցը թափանցիկ է, գորշ, կարմրավուն, ուժեղ տտպող, դառնահամ: Այն ընդունում են 20-30-ական կաթիլ, օրական 2-3 անգամ` ուտելուց առաջ:
Արմատափոշին ընդունում են 0,5-1 գ` ժելատինե պարկուճներով, օրական 3 անգամ կամ` տրորում են մեղրի հետ, պատրաստում նույն դեղաչափի դեղահատիկներ և ընդունում օրական 3 անգամ: Ստամոքսային № 2 թեյի կազմի մեջ մտնում են մանդիկի կոճղարմատ և լաստենու կոներ` ½ հարաբերությամբ: 2 ճաշի գդալ այս խառնուրդից 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, որը ըմպում են 1 օրում` 3-4 անգամ: № 4 ստամոքսային թեյի կազմի մեջ մտնում են մատնունի և մանդիկ` դարձյալ ½ հարաբերությամբ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ խառնում են 1 բաժակ եռման ջրին, եփում 30 րոպե, ապա ըմպում 1 օրում` 3-4 անգամ:
№ 5 ստամոքսային թեյի մեջ հավասարաչափ իրար են խառնված մանդիկ և արյունխմիկ, իսկ № 6 նույնատիպ թեյի մեջ` մանդիկ և ձիու ավելուկի արմատ: Այս թեյերը ըմպում են նախորդ թեյի նման` ստամոքսային ցավերի և բորբոքումների ժամանակ: Մ.Ա. Նոսալը արյունային լուծի և էնտերոկոլիտների ժամանակ վերցնում է 5 գ մանդիկ և 1 թեյի գդալ կտավատի սերմ, լցնում 200 մլ ջրի մեջ, եփում 20 րոպե, հովացնում, ապա տալիս ըմպելու 1-ական ճաշի գդալ` յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ: Նույն հեղինակը կանանց սպիտակաթորանքի ժամանակ ներլվացումների համար իրար է խառնում 20 գ. մանդիկ, 10 գ հավվամաղախ, 15 գ մղամուճի տերև, 10 գ կաղնու կեղև, 10 գ անթառամ ծաղիկ, 10 գ ջրապղպեղ և 15 գ հազարատերևուկ: Այս խառնուրդից 10 ճաշի գդալ վերցնելով, խառնում են 2 լ ջրին, 30 րոպե եռացնում մարմանդ կրակի վրա: Ներլվացումն առաջարկվում է կատարել տաք եփուկով:
Այլ օգտակար հատկանիշներ: Բույսի տերևները և մատղաշ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած, չորոցրած և թթու վիճակում: Դեղաբույսը լավ մեղատու է: Այն ունի կաշին դաբաղող, մահուդը սև կամ դեղին ներկող հատկություն: Անասունների համար բարձր որակի կեր է:
 
                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ






 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    